Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում. Փաշինյան

Պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Այս մասին կառավարությասն նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով, մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները:

«Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը։ Մենք  այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան,  մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե  խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անսում»,- ասաց վարչապետը:

«Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս, եթե սա չխոստովանենք, ոչ մի բան չի ստացվելու»,- ընդգծեց նա։

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ