Ու՞ր են 30 տրոլեյբուսները, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը

Ու՞ր են  30 տրոլեյբուսները, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը   «Երևանի քաղաքապետարանը կառավարման խնդիր ունի,  տրանսպորտի գումարը չեն կարողանում հավաքագրել, պետք էր ՝ մեզ  լսեին»։  FrontTv.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի  այն հայտարարությանը, թե ընդդիմադիրների ջանքերով տրանսպորտի գումարները թերհավաքագրվում են, 45 տրոլեյբուսներից 30-ը չեն գնի։  […]

Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետ

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ։  Այս մասին  թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Նախորդիվ անդրադարձել եմ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի ունեցած անհատական ու համատեղ զորավարժությունների թեմային։ Համեմատության համար նշեմ, որ […]

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո

Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո, հայտնում է dw.com-ը: Պատճառը վարչապետի 22-ամյա որդու՝ հարսնացուին տված թանկարժեք նվերների մասին սոցցանցային հրապարակումներն էին։ Ցուցարարները պահանջում են, որ վարչապետը նշի՝ որտեղից որդուն այդքան գումար՝ սիրելիին ադամանդե մատանի, մեքենա և դիզայներական պայուսակ նվիրելու համար: Արդյունքում հունիսի 3-ին՝ երկրի մայրաքաղաք Ուլան Բատորում […]

Երևանում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ն ու «Hyundai Elantra»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Բախման հետևանքով «Pickup»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]

Վերամեկնարկել է ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն […]

ՀՀ-ն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ. Փաշինյանը՝ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին  Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում […]

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է Ուզբեկստանի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Խափանման միջոցը՝ կալանքը։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և […]

ՀՀ նախկին փոխվարչապետը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ դրամի փողերի լվացման մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-2018 թվականների ընթացքում ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու […]

Ինչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուից ստացել է Կղզու պատկերով պղնձե քանդակ: Այն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվեր է, որի արժեքն է 100 հազար 280 դրամ: […]

Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա, 44 մլն վարկային պարտավորություն. ի՞նչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է 2024 թվականի հայտարարագիրը: Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսինը՝ բաժնային, որը ժառանգություն է ստացել դեռևս 2006 թվականին: Շենգավիթում գտնվող բնակարանը Հակոբյանը օտարել է, օտարման եղանակը՝ վաճառք, գործարքի գումարը կազմել է 45 մլն 500 հազար դրամ: Հաշվետու տարում Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 […]

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և […]

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. դեսպան

Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարաել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,-հայտնել […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Երևանում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ​Մարզերում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […]

Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնող անձանց խափանման միջոցի պայմանները. փաստաբան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա: […]

Քանդված վիճակում այգին ընդունել են ու հետո ասում են՝ Երևանի քաղաքապետարանն անորակ աշխատանքներ չի ընդունում. Արթուր Չախոյան

Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հրապարակելով տեսանյութ: «Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, […]

Ռուս-թուրքական հարաբերությունները մի կողմից սեփական շահերի պաշտպանության, մյուս կողմից՝ տարածաշրջանում և աշխարհում կայունության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. ՌԴ ԱԳՆ

Ռուս-թուրքական հարաբերությունները մի կողմից պրագմատիզմի և սեփական շահերի պաշտպանության, մյուս կողմից՝ տարածաշրջանում և աշխարհում  կայունության և անվտանգության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 105-ամյակի կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝  Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են վստահության կամուրջներ կառուցել՝ […]

Որքան են արժեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը բյուջեի համար

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրեթե միշտ ուղեկցում է Փաշինյանին գործուղումների ընթացքում, ինչը հանրային լայն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տալիս: Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ պարզելու համար 2024 և 2025 թթ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործուղումներին որքան գումար է տրամադրվել պետական բյուջեից: Միևնույն ժամանակ հարցրել էինք՝ երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել […]

Ձեր շենքը զրկում է մեզ արևի լույսից, թոռս որտե՞ղ է հեծանիվ քշելու. բողոքի ակցիայի մասնակիցը դեմ է, որ իր հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի

Այս հողերը թանկ են, մենք այնքան միլիոններ ենք դրել, մեր տները սարքել ենք, որ մենք առանձին քաղաքից դուրս գանք, ապրենք այստեղ, մեր երկրից հեռու չմնանք։ Հիմա դու ինչու ես գալիս իմ առողջության հետ խաղ անում, որ դու բիզնես անես, «միլիոնները դնես քո տակը», այս տեռորը պետք է վերջ լինի։ Լրագրողների հետ զրույցում ասաց  Խաչատուր Աբովյան […]

Հեքիաթի հերոսներ, համերգային ծրագիր, նվերներ. ՀՃՇ անակնկալներն՝ Արմավիրի փոքրիկներին

«Դասատուն» Արմավիրում ուսումնական կենտրոնի և «Գեղ-Արտ» պարային համույթի ղեկավարությունը կազմակերպել են հունիսի 1-յան միջոցառում` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Ներկա էին «Համահայկական ճակատ» շարժման անդամները, ովքեր նաև օգտվելով առիթից, շնորհակալագրեր հանձնեցին պարային համույթի և ուսումնական կենտրոնի թվով 150 աշակերտի, որոնց մի մասը ստացան իրենց նվերներն ու շնորհակալագրերը այսօր, մյուս մասը կստանա Դալարիկ համայնքում: Հիշեցնենք, որ […]

ՌԴ-ն կարող է ժամանակավոր սահմանափակել ՀՀ-ից ծաղկային արտադրանքի ներմուծումը

Կտրված ծաղիկները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող տնային ծաղկաբուծության համար: 2025 թ. ՀՀ-ից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը զգալիորեն աճել է՝ հասնելով 52 միլիոն հատի, ինչը 49,7%-ով ավելի է 2024-ի (34,7 մլն հատ) համեմատ։ […]

Ձերբակալվել է Սևանում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդը

Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի […]

Երևանում «Mercedes-Benz» է այրվել

Հունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

«ՔՊ-ն արժանանալու է ալան-թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը». ավագանու անդամը ներկայացրել է Երևանի բյուջեի «հերթական մսխումները»

Ձեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: «Ձեր վճարած հարկերի ու տուրքերից առաջացած գումարների անտեղի վատնումը՝ ըստ ոլորտների։ 2025թ բյուջեով նախատեսվել է… 1. Ասֆալտապատման համար 3 մլրդ 652 մլն դրամ։ 2. Աղբահանության համար 1 մլրդ 58 մլն […]

Ընդդիմադիրների ակցիաների պատճառով տրանսպորտի գումարները թերհավաքագրվել են. խոստացած 45 տրոլեյբուսից 30-ն արդեն չենք կարող գնել, հնարավոր է՝ 15-ն էլ չկարողանանք. Կոստանյան

Ընդդիմադիրների՝ տրանսպորտի գնի դեմ ուղղված ակցիաների արդյունքում ունենք տրանսպորտի վարձավճարի թերակատարում, ինչի արդյունքում խոստացած 45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավորություն չկա գնելու, թերհավաքագրումը կբերի նրան, որ 15-ն էլ չենք կարողանա ձեռք բերել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց […]

Երևանում «Mercedes»-ով վրшերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդին

Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։ Վարորդը ենթարկվել է […]

«Կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ, ոչ ամբողջապես, բայց քաղաքապետարանի աշխատանքն այս պահին տեսանելի է. Հայկ Կոստանյան

Այն գաղափարը, որը դրվել էր «կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ որոշակի նպատակ ուներ՝ թե՛ կենտրոնի բեռնաթափման, թե՛ առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, ինչո՞ւ են բողոքարկում «կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը, մանավանդ, որ «կարմիր գծերի» թանկանալուց հետո կենտրոնը չի բեռնաթափվել: «Կարծում […]

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները՝ խնդրահարույց են. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները մեզ համար խնդրահարույց են. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանել;ով հարցին՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի համար ամեն շաբաթ ձերբակալություններ են լինում, ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում: «Տարեսկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետը և կոմունալ տնտեսության վարչության […]

Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով. Կարապետ Պոսոսյան

Գյումրեցի իրավապաշտպա Կարապետ Պողոսյանը գրում է. «Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26֊ի ընտրություններին։ Սա լավագույն սցենարը կլիներ իր համար, սակայն եկեղեցին չգնաց արկածախնդրության և թույլ չտվեց կապիտուլյանտին սեփական օրակարգը խաղացնել։ Դեռևս 2018֊ի ամռանից փաշինյանի […]