Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո

Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո, հայտնում է dw.com-ը:

Պատճառը վարչապետի 22-ամյա որդու՝ հարսնացուին տված թանկարժեք նվերների մասին սոցցանցային հրապարակումներն էին։ Ցուցարարները պահանջում են, որ վարչապետը նշի՝ որտեղից որդուն այդքան գումար՝ սիրելիին ադամանդե մատանի, մեքենա և դիզայներական պայուսակ նվիրելու համար:

Արդյունքում հունիսի 3-ին՝ երկրի մայրաքաղաք Ուլան Բատորում շաբաթներ շարունակ ընթացող կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին։

Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։ Օրենքի համաձայն՝ Մոնղոլիայի կառավարության նոր ղեկավարը պետք է նշանակվի 30 օրվա ընթացքում։ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն Մոնղոլիայի վարչապետն է 2021 թվականից։ Նա հերքում է իր դեմ ներկայացված բոլոր կոռուպցիոն մեղադրանքները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն