Հեքիաթի հերոսներ, համերգային ծրագիր, նվերներ. ՀՃՇ անակնկալներն՝ Արմավիրի փոքրիկներին

«Դասատուն» Արմավիրում ուսումնական կենտրոնի և «Գեղ-Արտ» պարային համույթի ղեկավարությունը կազմակերպել են հունիսի 1-յան միջոցառում` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Ներկա էին «Համահայկական ճակատ» շարժման անդամները, ովքեր նաև օգտվելով առիթից, շնորհակալագրեր հանձնեցին պարային համույթի և ուսումնական կենտրոնի թվով 150 աշակերտի, որոնց մի մասը ստացան իրենց նվերներն ու շնորհակալագրերը այսօր, մյուս մասը կստանա Դալարիկ համայնքում: Հիշեցնենք, որ ՀՃՇ ծրագրի շրջանակներում կարևոր տեղ ունեն ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման մասին դրույթները: Միջոցառման վերջում կազմակերպվեց հյուրասիրություն: Մասնակիցները փոխանակվեցին մշակույթի ոլորտին վերաբերող մտքերով, կարծիքներով: Հնչեցին շնորհակալական խոսքեր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդին, մասնավորապես, բարձր գնահատելով նրա ներդրումը  մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուժեղացման գործում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն