Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով. Կարապետ Պոսոսյան

Գյումրեցի իրավապաշտպա Կարապետ Պողոսյանը գրում է.

«Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26֊ի ընտրություններին։
Սա լավագույն սցենարը կլիներ իր համար, սակայն եկեղեցին չգնաց արկածախնդրության և թույլ չտվեց կապիտուլյանտին սեփական օրակարգը խաղացնել։
Դեռևս 2018֊ի ամռանից փաշինյանի քաղտեխնոլոգներին հաջողվել է մշտապես դժգոհող մասսային առաջարկել իրենց համար նախընտրելի ընդդիմադիր դեմքեր և շարժումներ, այն գործարկել կարևորագույն դեպքերից առաջ կամ հետո ու մարսել հերթական հակահայ գործողությունը։

Բայց քանի որ ամենինչ ունի իր վերջը, բնականաբար օրակարգ սպասարկողներն էլ այլևս վստահություն չեն վայելում և կառավարիչների վերջին հույսը ՀԱԵ միամտությունն էր, ինչը սակայն չաշխատեց…

Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ ։

Ցանկացած հաղթանակի հավանականություն իրական կլինի, երբ կշարժվենք մեր օրակարգով։

Իմպիչմենտը ամենառեալ գործընթացն է, որը կարող է վերջ դնել այս ամենին»

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն