Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը

«Ազատություն» ռադիոկայանը X-ի իր էջում հոլովակ է տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին` «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր» վերնագրով: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կիսվել է գրառմամբ և կից գրել. «Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»:

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Հունիսին՝ մայիսի համեմատ, ծավալն աճել է 9.4 տոկոսով, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 16.6 տոկոսով նվազել է: Ամռան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել […]

Քանի դեռ Երևանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը կամ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ «խաղաղ գործընթացի» պատրանքը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրա. Օսկանյան

Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ, մինչդեռ Եվրոպական միությունը լռությամբ հետևում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապես լռություն չէ։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «ԵՄ-ն՝ իր անդամ պետությունների դեսպանատների հետ միասին Երևանում, մեղսակից է՝ դիտավորյալ անգործությամբ, դիվանագիտական հապաղումով և ռազմավարական ցինիզմով։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդրել Հայաստանում […]

Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հեռախոսազրույցներ է անցկացնելու իր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով նրանց հանդիպման հնարավորության շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք կարող ենք այս շաբաթ բանակցություններ վարել Պուտինի և Թրամփի հետ՝ քննարկելու Ստամբուլում առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Մենք կձգտենք դրան», — լրագրողներին ասել […]

Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ բացի դատախազությունից վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե Գլխավոր դատախազությունը, և թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Ենոքյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։ Դատական ակտը վերաքննիչ […]

Երևանում բախվել են «Lexus»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […]

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

ՔԿ-ի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590,000 դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով: Դատախազությունից Tert.am-ին հայտնեցին, որ Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք տանելու հարցը: Հիշեցնենք՝  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։ «Հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590,000 ԱՄՆ դոլար […]

Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր ավտոճանապարհի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:

Այսօր, Իրանի թուլացած լինելու պայմաններում, Հարավային Կովկասն ավելի անվտանգ է. Ադրբեջանում Իսրայելի դեսպան

Այսօր թուլացած Իրանի հետ աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, ավելի անվտանգ է դարձել. այս մասին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը Ջորջ Դիքը: Նրա պնդմամբ՝ Իսրայելը գործնականում ոչնչացրել է Իրանի բալիստիկ հրթիռային ներուժը, լուրջ վնաս է հասցրել Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին՝ պրոքսի ուժերին, հրթիռային զինանոցին և միջուկային ենթակառուցվածքներին: «Այսօր, թուլացած Իրանի պայմաններում, աշխարհը, այդ […]

Չենք կարող օրերով այսպես մնալ, մինչև իրենք այդ թղթաբանությունը կատարեն. վարորդները բողոքի ակցիա են իրականանցում Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են անում զբոսաշրջային ծառայություններ մատուցող վարորդները: Նրանք պնդում են որ իրենց ձայնը լսելի չէ, չգիտեն՝ ինչ անեն, ուր գնան, որ իրենց խնդրին լուծում տան, այդ իսկ պատճառով ակցիա են իրականացնում: Բողոքի պատճառն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որով կայանումն արգելող նշաններ է դրել Հյուսիսային պողոտա–Աբովյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ […]

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։ Բացի այդ […]

Վարձակալած բնակարանից փող գողացած տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում գտնվող և վարձակալությամբ տրված իր բնակարանից գողացել են 80 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 44-ամյա բնակիչը: Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի […]

Արցախում անտառային հրդեհները տարածվել են Մարտունու տարածքում

Օկուպացված Արցախում մոլեգնող անտառային հրդեհները տարածվել են նաև Մարտունու տարածքում: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 80 մարդ, այդ թվում՝ 7 հրշեջ ջոկատ: Գործողությանը մասնակցում է երկու ուղղաթիռ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ակնայում և Մարտակերտում բռնկված անտառային հրդեհները շարունակվում են. հրդեհների գոտիներում հայտնաբերվել է չպայթած զինամթերք: Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու […]

ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ. Արման Թաթոյան

ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։  Այս մասին գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ վարչապետն արդեն անձնական […]

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: […]

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am

Հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել:  Այս մասին գրում է Հետքը: Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս: «Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական […]

Մանրէաբանական շեղումներ․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին […]

Օրենքի խախտմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն ՀՀ դրամ արժեքով հողամասի նկատմամբ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել […]

ՀՀ-ն ներկայացնող մարզիկն ԱԱ-ում անհաջող ցատկից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել. նրան օգնության են հասել ջրասույզները

Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում  Սպուտնիկ Արմենիան: Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական […]

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Նրա խոսքով՝ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): «Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա: Նշենք, որ երեկ […]

Փաշինյանի կոչը՝ գրավել հայկական եկեղեցին, ռազմավարական սխալ կդառնա. Հայերի միություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ իր կողմնակիցներին հավաքվել Էջմիածնի Մայր Աթոռում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը փաստացի գրավելու համար, արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Սա կլինի նրա [Փաշինյանի] ռազմավարական սխալը։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց […]

Հրդեհ է բռնկվել Մանկական երկաթուղու մոտակայքում

Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանկական երկաթուղու մոտակայքում: Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում […]

Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփել է 2025-ի առաջին կիսամյակը

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով: Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել […]