Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ բացի դատախազությունից վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե Գլխավոր դատախազությունը, և թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Ենոքյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։

Դատական ակտը վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոսոտսի 8-ին։ Գործը քննվելու է գրավոր կերպով, որոշումը պարզ կլինի օգոստոսի առաջին 10-օրյակում:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն