Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հեռախոսազրույցներ է անցկացնելու իր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով նրանց հանդիպման հնարավորության շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող ենք այս շաբաթ բանակցություններ վարել Պուտինի և Թրամփի հետ՝ քննարկելու Ստամբուլում առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Մենք կձգտենք դրան», — լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով հուլիսի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն