ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […]

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել […]

Քլինթոնները Կոնգրեսում ցուցմունք կտան Էպշտեյնի աղմկահարույց գործի շրջանակում

ԱՄՆ Կոնգրեսն ամենայն լրջությամբ է վերաբերվում Ջեֆրի Էպշտեյնի սկանդալային գործին, գրում է  Bild-ը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոնգրեսին կտրամադրի մանկապղծության, կավատության, մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրվող և բանտում ինքնասպան եղած Էպշտեյնի գործի վերաբերյալ բոլոր քննչական նյութերը: Բացի այդ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պետք է ցուցմունք տան հոկտեմբերին Ներկայացուցիչների […]

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո. Hetq.am

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների […]

Օգտակար և կառուցողական. Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Ուիթքոֆի՝ շուրջ 3 ժամ տևած բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի միջև զրույցն օգտակար և կառուցողական էր. այս  ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», — ասել է Ուշակովը։ Մինչդեռ ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ […]

Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ․ Սխիպ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավաքականում անցկացրած ժամանակահատվածի մասին։ «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և […]

Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի նկատմամբ

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պատասխանատու ներկայացուցիչ Աշուրա միությունում, Հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարային, լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետությունում: Նրա խոսքով, այդ ներկայությունը իրական սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության և անկախության համար: Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Սարային ընդգծել է, որ «սիոնիստական […]

Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. կա 1 զnh, 5 վիրшվnր

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]

Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր […]

Դատարանի որոշմամբ՝ Գարիկ Գալեյանը պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի. Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարեց պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշեց, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։ Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք […]

Զովունու բնակիչները պահանջում են ապամոնտաժել Զորաց թաղամասի արգելափակոցները. Hetq.am

Զովունիի բնակիչները երկու ամսից ավել է՝ չեն կարողանում օգտագործել Զովունի և Դավթաշեն վարչական շրջանն իրար կապող Զորաց թաղամասի կարճ ճանապարհը, որը փակվել է առնվազն չորս հատվածներում տեղադրված երկաթյա արգելափակոցներով: Այս մասին գրում է Հետքը։ Զովունի գյուղի բնակիչները 2025 թվականի հունիսից բողոքներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նշելով, որ ստիպված են շրջանցել […]

Կոտայքում բախվել են «Nissan X-Trail»-ը և բեռնատարը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «Կամազ» մակնիշի երկաթե ամրաններով բարձված բեռնատարը: Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշական կենտրոն, որտեղ […]

ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա

Օգոստոսի 6-ի գիշերը ՌԴ-ն հարձակվել է գազափոխադրման համակարգի մաս կազմող օբյեկտի վրա, որն ապահովում է Ուկրաինա բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացված երթուղի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Censor.NET-ը։   Այսպիսով, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանը Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։ «Այս կոմպրեսորային կայանը օգտագործվել է որպես […]

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար  Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը Factor.am -ին  հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային […]

Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 […]

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց […]

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։ Այս մասին հայտնում է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշի ֆեյսբուքյան էջը։ Կուժը երգչուհու սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայացնելու համար։ Երգչուհին Հայաստանից իր հետ տարել է զարդեր, գորգ և Վանա կուժը։

40 աստիճան ամռան տապին աղբահանությունը Երևանի սրտում՝ Սարյան 4 հասցեում. ավագանու անդամ

Գինու փառատոնի վայրը վերածվել է աղբի փառատոնի վայրի. 40 աստիճան ամռան տապին աղբահանությունը Երևանի սրտում՝ Սարյան 4 հասցեում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը և հրապարակել տեսանյութ:    

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ

հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: […]

Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ

Օգոստոսի 3-ին հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մասիսի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, ում մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ ժամը 20:30-ի […]

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Մասնավորապես՝ — արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների […]

Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին. Hetq.am

2021 թվականի նոյեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն պահնորդական ծառայություններ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն՝ «Ար-մոբիլ» ՓԲԸ-ն, «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն, «Պահապան 1» ՍՊԸ-ն, «Օռլան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Քինգ մարշալ» ՍՊԸ-ն և «Լիոն սեքուրիթի սերվիս» ՍՊԸ-ն։ Գրում է Հետքը։ Աշխատանքի համար ՊԵԿ-ի առաջարկած առավելագույն գինը 522 […]

Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց

Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Այս մասին հայտնում են ՀՀ  ՆԳՆ ոստիկանությունից։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է […]

Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած […]

Երևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-ն

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Li Auto L6» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով ՊԾ […]

Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ

Հուլիսի 30-ին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Գիվատ Ասաֆ ապօրինի իսրայելական բնակավայրի տարածքում մի խումբ վերաբնակիչների կողմից հարձակման է ենթարկվել Պաղեստինի ազգային ինքնավարությունում Ռուսաստանի առաքելության դիվանագիտական համարանիշներով ծառայողական մեքենան, որում գտնվել են Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ  Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը […]

Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1,000 հայկական բեռնատար է հերթագրվել

Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1,000 հայկական բեռնատար է հերթագրվել։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,889 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,082-ը հայկական են։ Խցանումների պատճառը Ռուսաստանից եկող քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սահմանը հատելու գործընթացը երբեմն մինչև 15 ժամ է տևում։

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […]