Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց

Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Այս մասին հայտնում են ՀՀ  ՆԳՆ ոստիկանությունից։

Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։

Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։

Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն։

Հայտնաբերվել է 12 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 12 կիլոգրամ 660 գրամ։

Հետագա միջոցառումներին ներգրավվել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները։

Ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, թե ում պետք է փոխանցվեր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանան։

Հաջորդ օրն արդեն Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվեց նաև այդ անձը։

Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն են կալանավորվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն