ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա

Օգոստոսի 6-ի գիշերը ՌԴ-ն հարձակվել է գազափոխադրման համակարգի մաս կազմող օբյեկտի վրա, որն ապահովում է Ուկրաինա բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացված երթուղի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Censor.NET-ը։

 

Այսպիսով, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանը Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։

«Այս կոմպրեսորային կայանը օգտագործվել է որպես այն երթուղու մաս, որը Տրանսբալկանյան գազատարի միջոցով Հունաստանի հեղուկացված բնական գազի տերմինալները կապում է ուկրաինական գազի պահեստավորման օբյեկտների հետ, և որի միջոցով արդեն մատակարարվել են ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազ և ադրբեջանական գազի փորձնական ծավալներ։

Հենց այս գիշեր այդ մատակարարումները ապահովող սարքավորումները հարձակման են ենթարկվել տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Սա ռուսական հարված է զուտ քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայում գործընկերների հետ հարաբերությունների, ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների բնականոն կյանքի դեմ», — ասվում է հայտարարության մեջ։

Այս պահին հարվածի վայրում աշխատում են փորձագետներ՝ հարձակման հետևանքները պարզելու համար։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հարվածը որակել է ազդանշան «ամբողջ Եվրոպայի համար, որը պլանավորում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական բնական գազից 2027 թվականին»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն