Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Մասնավորապես՝

— արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

— պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

— դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն