Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի նկատմամբ

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պատասխանատու ներկայացուցիչ Աշուրա միությունում, Հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարային, լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետությունում: Նրա խոսքով, այդ ներկայությունը իրական սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության և անկախության համար:

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Սարային ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում»։ Նա ուշադրություն է հրավիրել Խուդաֆերինի շրջանի իրանական Աշագի գյուղի դիմաց գտնվող մեծ օդանավակայանի վրա, որը գտնվում է Իրանի սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա։

«Այս օդանավակայանից ամեն օր չվերթներ են իրականացվում դեպի Թել Ավիվ և հետ, ինչը վկայում է Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի միջև համակարգման բարձր մակարդակի մասին», — ասել է նա։

Սարային նման բացահայտ ներկայությունը բնութագրել է որպես «սիոնիստական ռեժիմի՝ Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողության ապացույց»։

Նա նաև զգուշացրեց հետևանքների մասին. «Նման ներկայությունը ոչ միայն խաթարում է կայունությունն ու անվտանգությունը Ադրբեջանում, այլև սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Սարայիի խոսքով՝ նման գործողությունները նպատակ ունեն անկայունացնել իսլամական աշխարհը և թուլացնել տարածաշրջանի ինքնիշխան պետությունները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն