Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության: «Անկախության օրը […]
Արարատում կցորդիչով բեռնատարն անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում […]
Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է […]
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի կունենան անկլավների և տարածքների փոխանակում. ադրբեջանցի փորձագետ

Վստահ ենք, որ ժողովուրդները, հասարակությունը դեմ է հակամարտությանը և պատրաստակամ է սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը և գոյակցումը Հայաստանի հետ, ինչը շատ կարևոր է մեզ համար: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը: «Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ հասարակությունները տալիս են դրական ժեստ, որ ավելի դրական և լավատեսական ֆոնի […]
«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա, սակայն, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը: Նա նշեց, որ միայն «Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները» կարող է միակ բարիերը հանդիսանալ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար: Դիտարկմանը՝ Ադրբեջանը մշտապես խոսում է […]
Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային […]
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման […]
Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել. ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը: Այս մասին գրել է ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։ «Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ […]
«Ո՛չ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ՀՀ-ին տարածքային պահանջ չենք ներկայացնում». թուրք պատգամավոր

«Զանգեզուրի միջանցք»-ի օգտագործումը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ պատասխանելով հարցին արդյոք «Թրամփի ուղու» փոխարեն «Զանգեզուրի միջնացք»-ի օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի: «Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չի […]
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը. Արմեն Գրիգորյան

Սեպտեմբերի 22-ին ելույթ եմ ունեցել «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ սեմինար»-ի շրջանակներում: Ելույթիս տեքստն ամբողջությամբ ներկայացված է ստորև: «Հարգելի պարոն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Հարգարժան պառլամենտականներ, Սիրելի գործընկերներ և ընկերներ, Մեծ պատիվ է ելույթով հանդես գալ «108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինար»-ի շրջանակներում: Թույլ տվեք ելույթս սկսել՝ արտահայտելով Հայաստանի երախտագիտությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն […]
Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է. ֆինանսների նախարար

Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը: «Պետական պարտքը 2025թ […]
Սահմանը բացելու համար որևէ պայման չկա. թուրք պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, Երևանում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։ «Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եթե խաղաղություն հաստատվի այս […]
Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո ազգային հավաքականի մարզչական շտաբը լքելու մասին։ «Հուլիսի վերջին խոսակցություններ էին շրջանառվում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին։ Դա շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ Ջոնը հեռացավ թիմից։ Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ […]
Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ. Քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է ունենա հետևանքներ. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է և արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Գլխավորն այն է՝ ունենք զեկույց, և շատ կարևոր է այն ներկայացնել լիագումար նիստին։ Զեկույցը պետք է ունենա հետևանք, որպեսզի դասեր քաղենք այն իրողություններից, […]
Արարատում «Nissan»-ը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության […]
Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ, նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն․ Լևոն Տեր-Պետրոսյան

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։ Գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը․ «Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն․ Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին […]
Աստղերն ու ուսադիրները հավերժ չեն, հավերժ է արդարությունը. Աննա Ղուկասյան

Երևանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին, որը տեղի է ունենում Երևանում, մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ: Հիշեցնենք, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ելույթ ունենալով սեմինարում, ասել է, որ ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը: «Այս փուլում […]
ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը. Պապիկյան

ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ասել է նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական […]
Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել

Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել: Silk Way Star միջազգային երաժշտական մրցույթում ժյուրիի ադրբեջանցի անդամը 10 միավոր շնորհեց հայ կատարող Սարո Գևորգյանին, իսկ ժյուրիի հայ անդամը նույն կերպ պատասխանեց՝ 10 միավոր շնորհելով ադրբեջանցի մասնակից Սաբինա Զադեին: Այսպիսով առաջին անգամ միջազգային մրցույթում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց տվեցին ամենաբարձր միավորը։
Թուրք իշխանությունները կզացնում են, որ քննիչները գործ կարեն գեներալների վրա. Նաիրա Գևորգյան

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%» (արտադրված 14.07.2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են […]
ՈՒՂԻՂ.ՀՃՇ ակցիան ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի դիմաց

Անկախության տոնի առթիվ Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առիթով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների առաջնորդներից: