Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո ազգային հավաքականի մարզչական շտաբը լքելու մասին։

«Հուլիսի վերջին խոսակցություններ էին շրջանառվում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին։ Դա շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ Ջոնը հեռացավ թիմից։

Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից հետո ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է, որ մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում»,– ասել է Բերեզովսկին Metaratings.ru-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Բերեզովսկին ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատել է հինգ տարի՝ 2020-ից 2025 թվականներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն