Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության:
«Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը դիվանագիտության հաղթանակը, այս տոնական օրը մաղթում եմ առաջին հերթին մեր դիվանագետներին, ապա մեզ բոլորիս այդպիսի հաղթանակներ, մեր ժողովրդին խաղաղություն ու զարգացում»,- նշել է նախագահը։

Նախագահը նաև շրջել է ներկայացուցչության շենքում, ծանոթացել ընդհանուր պայմաններին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն