Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից:

Նա Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն