Երևանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին, որը տեղի է ունենում Երևանում, մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ:

Հիշեցնենք, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ելույթ ունենալով սեմինարում, ասել է, որ  ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը:

«Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա»,- նշել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն