«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով թմրանյութերի նմանվող զանգվածների ներթափանցման փորձը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։ Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ը։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել […]
Global High-Tech Award-ի 16-րդ դափնեկիրը կժամանի Հայաստան հոկտեմբերին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025 թ․ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է: «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշի այցը Հայաստան նախատեսված է 2025թ․-ի հոկտեմբերի 14-16-ը՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու կապակցությամբ։ Ավանդույթի համաձայն՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, տեղի կունենա մրցանակին նվիրված հատուկ փոստային ծրարի […]
Մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք, դրա համար անընդհատ վրաերթի ենք ենթարկվում. Փաշինյանը Ստրասբուրգում ճեպազրույց է տալիս

Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում: Երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում, մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա դրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք: Այս մասին […]
Միքայել Սրբազանի գործով դատարանը մերժեց պաշտպանական թիմի՝ դատավորի բացարկի միջնորդությունը

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց: Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա նշեց, որ Դատարանը խտրական վերաբերմունք ունի Միքայել Սրբազանի նկատմամբ: Վերդիկտը հայտարարելուց հետո ինչի՞ արագ հեռացաք, ինչո՞ւ չեք տեղակցրել, որ միջնորդություն անելու հնարավորություն ունենք մինչև լրացուցիչ լսումները: Մեղադրական կողմը պնդեց, որ միջնորդությունն անհիմն է, քանի որ դատարանը […]
Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել։ Հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ՝ 43-ամյա և Երևանի բնակիչ՝ 41-ամյա երկու տղամարդ: Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի […]
Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնության բժիշկները օգնություն են ցուցաբերում

Վեհափառը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք

Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք […]
Քաղաքացիները Հայաստանում արդարադատություն տեսնու՞մ են. հարցախույզ

ՊՆ-ի դիմաց ոստիկանները ուժ են կիրառում անհետ կորածների ծնողների վրա

Հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումները կիրականացվեն մեկ վայրում

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են մաքսային ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակում, քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով, բարելավվել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում […]
Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է խոցելիության և կախվածության ռիսկեր. Անանյան

Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: «Նախ և առաջ՝ տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեր սահմանից Թուրքիաի սահմանը հատելուց հետո, Թուրքիայի տարածքում՝ […]
Քրեական ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխել են Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը սեպտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը 2020 թվականի մարտի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ի՝ Եռաբլուր չայցելելը քաղաքական օրակարգ մի՛ դարձրեք, բազմաթիվ անգամներ գնում ենք. ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ի՝ Եռաբլուր չայցելելը քաղաքական օրակարգ մի՛ դարձրեք, բազմաթիվ անգամներ գնում ենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ սեպտեմբերի 27-ին չայցելեց Եռաբլուր: «Եռաբլուրում և պատերազմի հետ առնչվող մեր մյուս սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, այդ թվում՝ առանց կոնկրետ օրերի ու առանց տեսախցիկների։ […]
ՀՀ-ն գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը խթանելու գործում. Փաշինյանը՝ ԵԽԽՎ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության […]
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ, բախում ՊՆ-ի դիմաց

Անhետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում Էդվարդ Ասրյանի և Կամո Վարդանյանի հետ

5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, ՀՀ ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյայի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։ Նրա խոսքով՝ դա արդեն ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։ «Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ էդ մի հոգին էս […]
Քաղաքացիները միջինում «2» գնահատականն են դրել Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին

2025 վականի սեպտեմբերի 26-ի դրությամբ մուտքագրված հայտերի թիվը 58,933 է, որից հարթակի միջոցով՝ 28,323 հայտ է մուտքագրվել, նրանց ժամանակագատվածի դիմաց 142 ժամկետանց հայտ կա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը։ Նա հայտնեց, որ ժամկետանց հայտերը «Դավար» և «ՎեոլիաՋուր» ընկերություններինն են, իսկ 40 հայտը քաղաքապետարանի ստորաբաժանումներինն է։ Յավրյանը […]
Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։ Հրդեհը […]
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի […]
Մոլդովայի ընտրությունը հստակ «այո» է եվրոպական ապագային. Կալլաս

Մոլդովայի ընտրությունը հստակ «այո» է եվրոպական ապագային, գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: «Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և ձայներ գնելու հսկայական ջանքերին, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ազատության ձգտող ժողովրդին»,- գրել է նա: Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուի եվրոպականամետ «Գործողություններ և համերաշխություն» կուսակցությունը […]
Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են 29-ամյա քաղաքացու առևանգման դեպքը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Այս մասին հայտնում են […]
Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է. նախարար

Ինչպես խոստացել էի սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնել ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու: Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ […]
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ […]
Երևանում«Nissan»-ը բախվել է ծառին. վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnց

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» […]
Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Այսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորին և վարորդներին առաջինը […]
Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պшտերազմական էր. ադրբեջանագետ

«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ»,- գրել է նա:
Վալոդյա Գրիգորյանի uպшնության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետшյի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։ Մերձավան գյուղում փետրվար […]