Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Այսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորին և վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել  ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեկի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն