Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ՝ 43-ամյա և Երևանի բնակիչ՝ 41-ամյա երկու տղամարդ: Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն