Մոլդովայի ընտրությունը հստակ «այո» է եվրոպական ապագային. Կալլաս

Մոլդովայի ընտրությունը հստակ «այո» է եվրոպական ապագային, գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

«Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և ձայներ գնելու հսկայական ջանքերին, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ազատության ձգտող ժողովրդին»,- գրել է նա:

Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուի եվրոպականամետ «Գործողություններ և համերաշխություն» կուսակցությունը Մոլդովայի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունը կրկին պարտություն է կրել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն