«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով թմրանյութերի նմանվող զանգվածների ներթափանցման փորձը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։

Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ը։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել թմրամիջոցների նմանվող, դեղնականաչավուն բուսական, սպիտակ փոշենման և շագանակագույն մածուցիկ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 33,2 գրամ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն