Այս պահին Արշակ Կարապետյանը գտնվում է իր աշխատասենյակում. ՀՃԿ մամուլի խոսնակ

Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել ՌԴ ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնվելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի։
Այս պահին Արշակ Կարապետյանը գտնվում է իր աշխատասենյակում: Կարևոր նկատառում. զարմանալի չէ, որ ՀՀ իրավապահները որոշել են քրեական գործեր սարքել հենց այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանի առաջնորդած շարժումն ու կուսակցությունը ակտիվորեն լծվել են Ազգային Հպարտության Տրիբունալի որոշման իրականացման գործին, երբ գեներալ Կարապետյանը միակն էր, ով պատասխան տվեց Ալիևի և Էրդողանի հարցազրույցներին, բացահայտելով ադրբեջանական ԶՈւ-ի բազում թերություններ:
Եվ չմոռանանք նաև այն, որ այս իշխանությունը այդպես էլ չներեց Արշակ Կարապետյանին` զինվորական համազգեստով, ուսադիրներով և ՊՆ պետհամարանիշներով Արցախ այցը:
Հիշեցնենք գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի խոսքը, որ նա գալու է Հայաստան և մուտք է գործելու օդանավակայանի կենտրոնական մուտքով;

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին