Հայաստանի Հանրապետությունը մոտեցել է այնպիսի սահմանագծի, երբ մենք չպետք է հարցնենք, թե ինչ է արել մեր երկիրը մեզ համար։ Այսօր յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի՝ ի՞նչ եմ ես արել իմ երկրի համար։ Մեր ծրագրերի և համազգային գաղափարների իրականացումը կախված է այն առաջնահերթություններից, որոնք մենք կընտրենք գալիք տարում և նրանից, թե որքան վստահ և հետևողականորեն կհասնենք կոնկրետ արդյունքների: Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
2024թ․-ին Փաշինյանն ու ՔՊ-ն հայոց պետականությանը հասցրել են ծանր քաղաքական և տնտեսական հարվածներ։ Նախորդ տարի Փաշինյանի և ՔՊ-ի զիջողական, թրքամետ քաղաքականության արդյունքում Ադրբեջանին հանձնվեցին հողեր Տավուշից, հայ ռազմագերիները չվերադարձան հայրենիք, տնտեսությունը վերածվել է փլատակների՝ավելացել են արտագաղթն ու արտաքին պարքտքը, ինչպես նաև աճել է Ալիևի ռեժիմի ախորժակը։ Բաքուն արդեն հավակնություններ ունի ողջ ՀՀ տարածքի նկատմամբ և սպառնում է գրավել Սյունիքը։
Ինչ են անում այս սպառնալիքների ֆոնին Փաշինյանն ու նրա դիլետանտ թիմը։ Փաշինյանն ու կինն ընտանեկան շոուներ են նկարում՝օրերով ֆեյսբուքյան հարթակներում են, իսկ ՔՊ-ն զբաղված է հարստանալով և հանգիստը տաք ծովափերում վայելելով։
ՀՀ քաղաքացիներին իշխանական կլանի ներկայացուցիչներն համբալ են անվանում՝ՀՀ այն հպարտ քաղաքացիներին, որոնք ժամանակին իրենց քվեով իշխանության բերեցին Փաշինյանին և թիմին։
ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ 2025թ․-ն ավելի ծանր է լինելու, եթե իշխանության մնացին Փաշինյանն ու նրա Բաքվի շահերը սպասարկող թիմը։ Հարկերն ու տուրքերն ավելանում են և բարձրանում՝ՔՊ-ականներն ամեն ինչ անում են բյուջե լցնելու և արտաքին պարտքը վերադարձնելու համար։ ՀՀ քաղաքացիները հասկացել են, թե ովքեր են ՔՊ-ականներն ու այժմ մնում է մեկ բան՝համախմբվել ազգային, պետականամետ, Փաշինյանի դեմ պայքարող ուժերի շուրջ և հասնել իշխանափոխության։
2025թ․-ը պետք է հռչակել Փաշինյանին և թիմին հեռացնելու տարի՝բոլոր քաղաքական ուժերը, ովքեր չեն սպասարկում փաշինյանական կլանի շահերը պետք է օրակարգում պահեն մեկ հարց՝Փաշինյանի հեռացում և հայրենիքի փրկություն։
Սեդա Գևորգյան