Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Եռաբլուր զինվորական պանթեոնում զինծառայողների շիրմաքարերից ծաղիկներ գողանում։

«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին», -ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ ԶԼՄ մի շարք գործընկերներ սխալ, դեպքի հետ որևէ առնչություն չունեցող տեսանյութ են տարածում։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին