Փաշինյանն ու թիմը կազմաքանդել են ՀՀ անվտանգության ողջ համակարգը

Ապահովության, անվտանգության և հանգստության հենց այս զգացողությունն է, որ մեզ մոտ այսօր շատ է պակասում, երբ հավատուրացների բերած անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ անընդհատ լարվածության մեջ է պահում բոլորին և տագնապ առաջացնում: Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն ու թիմը կազմաքանդել են ՀՀ անվտանգության ողջ համակարգը։ ՔՊ-ի քայլերի արդյունքում ՀՀ-ի ողջ անվտանգային համակարգը փլուզման եզրին է։ ՀՀ-ի անվտանգության երաշխիքներից էր հայկական Արցախը՝Արցախի ՊԲ-ն։ Փաշինյանի և նրա կլանի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին, Արցախի ՊԲ-ն՝կազմալուծվեց, իսկ արցախահությունը դարձավ փախստական։

ՀՀ-ի անվտանգության կարևորագույն երաշխավորը՝հայոց բանակն է, որն այսօր կրճատվում է և ենթարկվում տարբեր տեսակի հարվածների՝ազգային հերոսները դատվում են և հետապնդվում, սև փիառ է իրականացվում Արցախի հերոսների նկատմամբ։

Բացի այդ, ՀՀ-ի անվտանգության կարևորագույն հենասյունը՝հայ-ռուսական դաշնակցային կապերն են, որոնք Փաշինյանի ու ՔՊ-ի քայլերի արդյունքում կազմաքանդվում են։

Արևմուտքին ձեռնտու է հայ-ռուսական դաշինքի ոչնչացումը, սակայն դա հայոց պետականության համար կործանարար է։ Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս չի մղվելու, սակայն դա չեն գիտակցում ՔՊ-ականները, ովքեր ոչինչ չեն հասկանում գեոպոլիտիկ այսօրվա ստատուս-քվոյից։

Հայաստանի անվտանգությունը պետք է վերականգվի, սակայն ոչ այս դիլետանտ իշխանությունների օրոք։ Փաշինյանն ու նրա կլանը կարողանում են միայն հարստանալ, իսկ ՀՀ քաղաքացիներին դրդել կամ աղքատության՝կամ արտագաղթի։

Հայոց պետականության փրկության համար քիչ ժամանակ է մնացել։

Բոլոր առողջ քաղաքական ուժերը՝հակափաշինյանական կոալիցիա պետք է ձևավորեն և ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ հասնեն ՀՀ-ում իշխանափոխության։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին