Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ. Հակոբ Ասլանյան

Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ: Այս մասին 24 news-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը: Այո, կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց միայն քանի-որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, ուրեմն Հայաստանի իշխանությունները պետք է վերահսկեն այդ տեղով ամեն մի անցուդարձ: Սա է միակ պայմանը միջանցքի բացման:

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ եթե այլընտրանքը պատերազմն է, պետք է պատերազմի գնալ և ոչ թե գնալ խաղաղության պայմանագրի կնքելուն, Ասլանյանը պատասխանել է, որ ինքը դրա կողմնակիցն է:

Միանշանակ, ես դրա կողմնակիցներից եմ: Եթե պետք է, փառք Աստծո, այսօր մենք բավականին կազմակերպված ենք,  և ես նույնիսկ այս տարիքում  պատրաստ եմ»,- ասել է Ասլանյանը:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին