ՀՃԿ-ն իրազեկման ակցիա է իրականցրել Երևանում, քաղաքացիները հույս են հայտնել՝ Փաշինյանը պատասխանտվության կենթարկվի․ ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում։ Նրանք քաղաքացիներին ծանոթացրել են «Ազգային Հպարտության տրիբունալ»-ի որոշման հետ, որով Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապլման և հայրենիքի հողերը հանձնելու մեջ։ Անցորդներից շատերը նշել են, որ ծանոթ են տրիբունալի որոշմանը․ հետևել են ՀՃՇ ակցիաներին և ուզում են հուսալ, որ Փաշինյանն ու իր թիմակիցները […]
Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ. Հակոբ Ասլանյան
Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ: Այս մասին 24 news-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը: Այո, կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց միայն քանի-որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, […]
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին
ԵՄ-ն թույլ չի տա աշխարհի այլ պետություններին, կապ չունի թե դրանք որոնք են, հարձակվել իր ինքնիշխան սահմաններին. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Դանիային պատկանող Գրենլանդիա կղզին ԱՄՆ կազմում ներառելու հավակնությունները: Այս մասին գրում է Daily Mail-ը: Միևնույն ժամանակ Բարրոն ասել է, որ չի հավատում, […]
Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում
Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկւթյւոններ են ստացվել, որ ՀՀ նախկին քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտյալը, ով խուսափում է ազատազրկումից և ՀՀ քր. օր.-ի […]
Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կթական ծրագիր
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ ՈւԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։ ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային […]
Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան
Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որի արմատներն ունեն տասնամյակների պատմություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը: «Սկսած նախորդ դարի 60-ականներից Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ունեցել է հայտնի դրսևորումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում։ Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայատյացությունը դարձել է պետական քաղաքականության մաս՝ […]
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար մեկնել է Բաքու, այնուհետև այցելելու է Հայաստան. ԻՌՆԱ
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ադրբեջանական կողմի հրավերով, մեկնել է Բաքու: Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության […]
Սնուպ Դոգի համերգը չի կայանա․ նախարար
Ծովինար Թադևոսյանը նշանակվեց քրեակատարողական ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ծովինար Թադևոսյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գուրգեն Աֆրիկյանին նշանակել […]
Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ, ԿԳՄՍ նախարար
Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բուհերի միավորման հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության զարգացման պետական ծրագրով մեզ համար կարևոր բարեփոխման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում։ 2024 թվականի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են […]
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն, կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, հայտնել են Գրիգորյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալը չէ. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը չէ: Այս մասին ասուլիսին ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մարդկային հարաբերությունները Գիլոյանիհետ շարունակում են մնալ նորմալ»,- նշեց նա:
Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանն Արմենպրեսի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արված հայտարարություններին. «Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» […]
Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը. Փաշինյան
Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը: Այս մասին Արմենպրեսին տված հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում: — Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը […]
Առանձին բուհեր այս պահին չեն միավորվելու, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ
Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան․ Ալիև
Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից […]
2025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբեր
2025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։ «ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե […]
Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել․ Գեղամյան
Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գոյությունը՝ որպես պետություն։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել Հայաստանի գոյությունը […]
Հայաստանը կանգնած է կամ նոր պшտերшզմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Ֆեյսբուքի էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը․ «Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար […]
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պшտերшզմի միջոցով. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին: Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն […]
Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները. Վահե Հովհաննիսյան
Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։ Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, […]
ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության. Արման Թաթոյան
Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներք: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «ՔՊ […]
Հայաստանում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1,588,427 մ² մակերեսով։ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել են […]
Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ին ոչնչացմամբ, իսկ Փաշինյանը ֆեյսբուքում խոհարարություն է անում
Եթե Հայաստանը «ինքնուրույն չազատվի «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։ Այն կկործանվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ մեր ձեռքով։ Մենք այլ ելք չունենք։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ին ոչնչացմամբ, իսկ Փաշինյանը ֆեյսբուքում խոհարարություն է անում։ Ալիևը հստակ հայտարարել է, թե ինչ են անելու ՀՀ-ի դեմ՝նոր պատերազմ են վարելու […]