2025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբեր

2025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։

Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։

Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝

· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,

· 63 և ավելի տարեկաններ,

· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը

Առանձին բուհեր այս պահին չեն միավորվելու, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ