ՔՊ-ականներն որդեգրել են Հայաստանը ՌԴ-ից կտրելու հայակործան քաղաքականություն

Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի միջև, ապա հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը։ Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ՔՊ-ականներն որդեգրել են Հայաստանը ՌԴ-ից կտրելու հայակործան քաղաքականություն։ Միրզոյանը հայտարարում է, որ այս պահին ռուսական ռազմաբազայի հեռացման խնդիր դրված չէ, այսինքն այդ հարցը կարող է առաջանալ ապագայում։ Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում ՔՊ-ականները դա կներկայացնեն, որպես պատմական հաղթանակ և խաղաղության դարաշրջանի մեկնարկ ու կբարձրացնեն ռուսական ռազմաբազայի դուրս բերման հարցը։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաները՝հայոց պետականության անվտանգության, հայ ազգի ֆիզիկական գոյության կարևորագույն երաշխիքներից են, սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն դա չեն գիտակցում՝Արևմուտքից նրանց հուշում են, որ պետք է որդեգրել հակառուսական արտաքին քաղաքական օրակարգ։ Ռուսական ռազմաբազաները՝թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոն են և դրանց դուրս բերումը ՀՀ-ի անվտանգությունը զրոյացնելու է, ինչն իհարկե Փաշինյանին ու ՔՊ-ական խմբակին չի հետաքրքրում։ Փաշինյանն ու թիմն իշխանության են բերվել Արցախը հանձնելու և հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը կազմաքանդելու համար։ Արցախն այսօր օկուպացված է և Ադրբեջանը պատրաստվում է գրավել ողջ Հայաստանը։ Հայ-ռուսական կապերն էլ ՔՊ-ականների ջանքերով ամեն օր զրոյացվում են՝ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցված է, իսկ իշխանական ֆեյքերը ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ են գեներացնում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն