Թող այս պայծառ օրը ձեզ բերի բարություն, ներդաշնակություն և բարեկեցություն․ Արշակ Կարապետյանի ուղերձը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,
Սրտանց շնորհավորո՜ւմ եմ ձեզ Քրիստոսի Ծննդյան մեծ տոնի առթիվ: Թող այս պայծառ օրը ձեզ բերի բարություն, ներդաշնակություն և բարեկեցություն:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է հռչակվել 301 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնությամբ: Այդ հին ժամանակներից ի վեր հայ ժողովուրդը հարգում և պահպանում է իր նախնիների հավատքը, մեծարում է Տիրոջը և ապավինում նրա զորակցությանը: Դա արտացոլված է մեր ազգային սովորույթների և ավանդույթների մեջ։ Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է մշտապես զգալ Աստծո ներկայությունը, կարողանալ դիմել Բարձրյալին և զգալ քեզ նրա պաշտպանության ներքո։
Ապահովության, անվտանգության և հանգստության հենց այս զգացողությունն է, որ մեզ մոտ այսօր շատ է պակասում, երբ հավատուրացների բերած անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ անընդհատ լարվածության մեջ է պահում բոլորին և տագնապ առաջացնում: Այս դժվարին պայմաններում մենք խորապես գիտակցում ենք, որ յուրաքանչյուր նոր օրը պետք է գնահատենք որպես Աստծո ամենամեծ պարգև, որը մեզ հնարավորություն է տալիս անձնական մտերմիկ շփում ունենալ հարազատների և բարեկամների հետ:
Աստծո և մարդկանց հանդեպ սերը, որն ընկած է մեր ազգային հոգևոր ավանդույթների հիմքում, կարող է զորացնել մեզ փորձությունների ժամանակ, ազատել մեզ վախից և ուժ տալ բարի գործեր կատարելու համար: Մեր հանդեպ Բարձրյալի սիրուն մենք պետք է պատասխանենք բարեգթության մեր գործերով, նրանից ոչ միայն առատ շռայլություններ ստանալու, այլև որոշակի դժվարություններ հաղթահարելու ամուր հավատքով և ցանկությամբ:
Աստծո օգնությամբ մենք վստահորեն գնում ենք մեր պետականության կայացման ճանապարհով՝ հանուն բարգավաճման և ի բարօրություն մեր ժողովրդի:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Թող Տերը ձեզ առողջություն և հոգեկան հավասարակշռություն, ուրախություն և եռանդ ընծայի, զորակցի ձեզ ձեր կատարած գործերում:
Խաղաղությո՜ւն և բարությո՜ւն:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան
Возможно, это изображение 1 человек и текст

Տիգրան Ավինյան, պապադ քեզ բան չունի՞ ասելու

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով, պետք է միաբանվել հանուն պետականության

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել