Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ին հասցրել են ռազմա-քաղաքական կործանարար կորուստներ Փաշինյանը պետությունը տանում է դեպի կործանում։ Հանուն սեփական աթոռի նա պատրաստ է ամեն ինչի։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ին հասցրել են ռազմա-քաղաքական կործանարար կորուստներ։ Փաշինյանի և թիմի դիլետանտ կառավարման արդյունքում Արցախը հայաթափվեց ու օկուպացվեց Ադրբեջանի կողմից, որն այսօր արդեն ողջ Հայաստանի նկատմամբ ունի նկրտումներ։ Խաղաղության մասին խոսող հեծանիվի սիրահարը չի գիտակցում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է և Մեծ Թուրանի կառուցումը։
Ադրբեջանը զինվում է, իսկ Փաշինյանի դաշնակից Իլհամ Ալիևը ՀՀ-ի նկատմամբ նոր պահանջներ է ներկայացնում՝սահմանադրության փոփոխություն, բանակի կրճատում, ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում և այլն։
Փաշինյանն ու ամեն օր հարստացող ՔՊ-ական խմբակն ոչ մի կերպ չեն հակադարձում Ալիևին։ Նրանք խոսում են խաղաղության մասին այն պարագայում, երբ Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն, գնում է արդի զինատեսակներ և պարբերաբար զորավարժություններ է անցկացնում դաշնակից Թուրքիայի հետ։ ՀՀ-ն ևս ունի ռազմավարական դաշնակից՝ՌԴ-ն, սակայն Փաշինյանի քայլերի արդյունքում՝Արևմուտքի շահերից ելնելով, հեծանիվի սիրահարը կազմաքանդում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը՝դրա փոխարեն Արևմուտքից չստանալով ոչինչ։
ՔՊ-ի ղեկավարի քայլերի արդյունքում ապագա պատերազմում՝թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ նոր հարձակման ժամանակ ՀՀ-ն միայնակ է մնալու Հարավային Կովկասում։ Արևմուտքի հակառուսական օրակարգը սպասարկելու համար Փաշինյանը զոհաբերում է հայ-ռուսական կապերն ու ՀՀ-ն տանում է դեպի թրքացում։ ՀՀ-ում ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայության նվազման և չեզոքացման պարագայում այն փոխարինվելու է թուրք-ադրբեջանական ազդեցությամբ և էքսպանսիայով։
Սեդա Գևորգյան