ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը գրում է․
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության:
Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբ