«2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։
Հենվելով Երևանում Փաշինյանի վրա Ալիևն օկուպացրեց և հայաթափեց Արցախը։ Եթե ՀՀ-ում իշխանության չլիներ Փաշինյանն ու ՔՊ-ական թիմն՝Իլհամ Ալիևն երբեք Արցախը չէր կարող հայաթափել ու օկուպացնել։ Այսօր Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում հնագույն հայկական Արցախը՝ՔՊ-ականների լռության պայմաններում։
Փաշինյանն ու թիմն ատում էին Արցախը՝դրա համար մեծ սիրով այն հանձնեցին իրենց դաշնակից Ալիևին՝այսօր մեղքը փորձելով գցել ռուսական կողմից վրա։
Փաշինյանը միակ հայ քաղաքական գործիչն էր, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Բաքվում Փաշինյանն ազգային հերոս է։ Ադրբեջանն Արցախն օկուպացնելով և ադրբեջանցիներով բնակեցնելով Արցախը վերածում է Սյունիքի դեմ նոր ագրեսիայի համար ռազմական պլացդարմի։
Դա տեսնում են բոլորը՝միայն ոչ ՔՊ-ականները։ Նրանք իրենց սիրելի հեծանիվի սիրահարի հետևից կրկնում են, որ ՀՀ-ն գնում է դեպի խաղաղություն։
Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն՝արդի զինատեսակներ է գնում և տարածքային նկրտումներ ունի ողջ ՀՀ-ի նկատմամբ։ Այդ ֆոնին խոսել խաղաղության մասին կարող են միայն քաղաքականությունից ոչինչ չհասկացողները կամ Բաքվի շահերի լոբբիստները։
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝թիրախը հայոց պետականությունն է։ Բաքուն չի ցանկանում սահմանափակվել անգամ Զանգեզուրի միջանցքով։ Եթե այդպես լիներ ՔՊ-ն վաղուց էր այդ միջանցքը զիջել Բաքվին։
Ալիևը ցանկանում է ողջ Հայաստանը՝առաջին փուլում ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցի բնակեցնելով։
2025թ․-ին հայոց պետականության առջև նոր ծանր մարտահրավերներ են կանգնած՝Բաքվին դիմագրավելու համար Երևանում պետք է իշխանություն փոխել։
Փաշինյանն ու թիմն ապացուցել են, որ նրանք կարողանում են միայն զիջել հայկական շահերն ու հողերը Բաքվին։
Սեդա Գևորգյան