Արևմուտքի հրահանգները կատարող ՀՀ գործող իշխանությունները երկիրը մեծ տեմպերով տանում են դեպի նոր պատերազմ

Փաշինյանն ու ՔՊ-ն վտանգում են ՀՀ քաղաքացիների և հայոց պետականության անվտանգությունը Մեր ժողովրդին այսօր միավորում են անվտանգ կյանքի և դեպի լավը փոփոխությունների հույսերը, բայց մենք հստակ հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել երկիրը ոչ կոմպետենտ ղեկավարության շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն վտանգում են ՀՀ քաղաքացիների և հայոց պետականության անվտանգությունը։ 2018թ․-ից մինչև այսօր ՔՊ-ի ու նրա ղեկավարի քայլերի արդյունքում ՀՀ հայտնվել է բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում։ Փաշինյանն Արցախը հանձնեց Բաքվին, հայոց բանակը կազմաքանդվեց ու այսօր ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում բանակի ներուժը հզորացնելու համար։ ՀՀ անվտանգության երաշխավորներից մեկը՝ՌԴ-ն է և հայ-ռուսական ռազմական դաշինքը, որը Փաշինյանի քայլերի արդյունքում կազմաքանդվում է և ՔՊ-ն իր քարոզչամեքենայով ամեն ինչ անում է ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար։ ՔՊ-ն սպասարկում է թուրքական և արևմտյան շահեր՝ՌԴ-ն ՀՀ-ից դուրս մղելու նպատակով։ Արևմուտքի հրահանգները կատարող ՀՀ գործող իշխանությունները երկիրը մեծ տեմպերով տանում են դեպի նոր պատերազմ՝այս անգամ Սյունիքն են կորցնելու և մեղքը փորձեն բարդել Մոսկվայի վրա։ Հայ-ռուսական ռազմական տանդեմը հակակշռել է թուրք-ադրբեջանական դաշինքին, սակայն այսօր Փաշինյանն ամեն ինչ անում է հայ-ռուսական կապերը խզելու համար, որպեսզի ՀՀ-ն միայնակ մնա ադրբեջանական նոր հարձակմանն ընդառաջ։ Բաքուն պահանջում է Զանգեզուրի միջանցքը՝Փաշինյանը պատրաստ է կատարել Ալիևի բոլոր պահանջները, սակայն ցանկանում է դա անել 2026թ․-ին վերարտադրվելուց հետո։

Նա ՀՀ քաղաքացիներին բազմաթիվ խոստումներ է տալու, թե իբր սահմանները բացվելու են և խաղաղություն է հաստատվելու, սակայն իրականում ՔՊ-ի առաջնորդը բերում է նոր պատերազմ և նոր զիջումներ։ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության կազմաքանդումն է՝հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում և ֆեյսբուքյան լայքերն է հաշվում։ Հայոց պետականության փրկության համար ՀՀ-ում պետք է օր առաջ տեղի ունենա իշխանափոխություն՝իշխանության պետք է գան հայրենասեր և պրոֆեսիոնալ ուժեր։

Սեդա Գևորգյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով, պետք է միաբանվել հանուն պետականության

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել

Շնորհակալություն իշխանություններին իմ շուրջ այսպիսի մեծ փիառ անելու համար. գեներալ Արշակ Կարապետյան