Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է․ Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ […]

Հրդեհ Մեղրիում՝ սարալանջին

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 41 […]

Ամոթի ու խարանի արահետով

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գրում է․ Ամոթի ու խարանի արահետով… Մինչ երևանյան դպրոցներից մեկում՝ ուսուցիչ-ԱԱԾ մասկի-շոու, դատարաններից մեկում՝ Փաշինյանի ընտրություններից առաջ էլեկտորատի համար կազմակերպված Քոչարյանի դատավարության համոզիչ տեսարանով շոուն է ընթանում, քննչական կոմիտեի 10-ամյակին Ռակասովսկի ու Ժուկով դարձած ֆենոմեն Քյարամյանի ոգեղենիկ ելույթն է հնչում, Փաշինյանը կրկին զրոյական կետից է խոսում, «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է» […]

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար: Պատժամիջոցներ են սահմանվել ևս 7 ֆիզիկական անձի ու ևս 7 ընկերության դեմ: Այդ մասին նշված է ԵՄ խորհրդի որոշման մեջ։ Որպես հիմնական պատճառ է նշվում «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ  և անօդաչու թռչող սարքեր տրամադրելը»։ Սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, երեք ավիաընկերությունների՝ […]

Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է բռնապետության բաստիոնի

Դատարաններն ու ոստիկանությունը սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել են պետական գաղափարախոսության աստիճանի։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Դատարաններն ու ոստիկանությունը սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։ Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական […]

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը

Ժնևում  տեղի է ունեցել  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Արման Թաթոյանը Լոնդոնում բնակվող հայերին ներկայացրել է՝ 2020 թվականից ի վեր ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաաշտպան Արման Թաթոյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասին Թաթոյանը գրել է․ «Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը, Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը, 2020 թվականից ի […]

Ալիևը մերժել է «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնին՝ նրա հավատարմագրերն ընդունելիս։ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝  ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված […]

Ադրբեջանական կողմը հրաժարվել է․ Սիմոնյան- Գաֆարովա հանդիպում տեղի չի ունենա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, սոցցանցում գրառման միջոցով հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ «Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- նշված է […]

Պատմության կեղծարարությունը Դադիվանքի և Գանձասարի շուրջ․ Monument Watch

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում: Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է […]

Փաշինյանն ու ՔՊ-ն սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը

Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն […]

Ազգային Հպարտության Տրիբունալի որոշում

Ի կատարումն Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10-րդ կետի՝ հայտնում եմ ի գիտություն լայն հանրությանը հետևյալը.   Ազգային Հպարտության Տրիբունալի որոշում   Ազգային Հպարտության Տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական […]

Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի […]

Փաշինյանի օրոք հայոց բանակը կազմաքանդվում է

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Փաշինյանի օրոք հայոց բանակը կազմաքանդվում է՝հաճախակիացել են զոհերը բանակում, իսկ ՔՊ-ն ընդունակ չէ բանակում կարգ ու կանոն հաստատել, քանի որ նրանք չունեն դրա […]

Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին

Հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: Հայտարարությունը ստորագրել են «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի […]

ԱԺ երեք կին պատգամավորներ մեկնում են Ռեյկյավիկ. Նրանց շարքում է նաեւ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն), Մարիամ Պողոսյանը (ՔՊ) եւ Մերի Գալստյանը (ՔՊ) 5 օրով գործուղվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2024» միջոցառմանը մասնակցելու համար 2024 […]

Հրդեհ՝ Հերհեր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ […]

Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:

«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռшզմական առևտրի մասին․ Hetq.am

«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր: Այս տարվա հունիսին կայքը գրել էր Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակվել էին բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին: Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են […]

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են Գյումրիի ներկա և նախկին փոխքաղաքապետերը

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի […]

ՆԱՍԱ-ն այսօր 5 մլրդ դոլար արժողությամբ սարք կարձակի դեպի Յուպիտերի արբանյակ` պարզելու՝ արդյոք կյանք կա այնտեղ

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, այսօր տիեզերական սարք կարձակի դեպի Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակը՝ փորձելով պարզել՝ արդյոք այնտեղ կարող է կյանքի որևէ տեսակ գոյություն ունենալ: Այս մասին գրում է The Guardian-ը: Europa Clipper առաքելության մեկնարկը կտրվի Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Վեց տոննա քաշով Clipper-ը ՆԱՍԱ-ի կողմից երբևէ մոլորակային առաքելության համար ստեղծված ամենամեծ սարքն է: Այն կանցնի Մարսի […]

Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի

Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պենտագոնը մեծ բարձրության հակահրթիռային պաշտպանության համակարգ կտեղակայի Իսրայելում

Պենտագոնը հայտարարել է, որ Իսրայելում կտեղակայի մեծ բարձրության հակահրթիռային պաշտպանության համակարգ և դրա անձնակազմը՝ ամերիկյան զինվորականներից: «Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ցուցումով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է ցամաքային հակաօդային պաշտպանության մարտկոց (THAAD) տեղակայել Իսրայելում՝ ապրիլի 13-ին և հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի աննախադեպ հարձակումներից հետո Իսրայելի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է Պենտագոնի […]

Ինչո՞ւ պետք է օտար տնօրեն նշանակվի, եթե մենք ունենք մեր թեկնածուն. ինչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆեյսբուքյան լուրերից է իմացել, թե ինչու գործող տնօրենն այլևս չի կարող լինել: Նա նշեց, որ պատճառն այն է, որ վարչական կազմի տարիքային խումբը սահմանափակում ունի: […]

Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին

Պետական դավաճանությանը հավասարազոր իշխանությունների անսկզբունքայնությունն ու կամքի բացակայությունը մեր երկիրը կրկին կանգնեցրել են պետականության և ինքնիշխանության կորստի եզրին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին, իսկ Սյունիքի գլխին կախված է օկուպացված լինելու վտանգը։ ՔՊ-ն զբաղված է փառատոններով ու հարստանալով, իսկ Փաշինյանը հեծանիվ  է վարում […]

Էլինա Ավանեսյանը 48-րդն է WTA աղյուսակում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը 48-րդն է WTA վարկանիշային աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ հորիզոնականով` նա այժմ 48-րդն է աշխարհում: Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը  Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:

Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ 1 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վարորդը ևս […]