Փաշինյանն ու ՔՊ-ն սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը

Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն ու ՔՊ-ն սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։ Բաքվի և Անկարայի լոբբիստները պետք է օր առաջ հեռացվեն իշխանությունից, քանի որ նրանց գործունեության արդյունքում հայոց պետականությանը հասցվում են կործանարար հարվածներ։

Ալիևը պահանջում է Փաշինյանից փոխել ՀՀ սահմանադրությունը՝Փաշինյանը հակադարձելու փոխարեն պատրաստ է կատարել Բաքվից եկող բոլոր հրահանգները՝ՀՀ քաղաքացիներին վախեցնելով նոր պատերազմով, եթե Ալիևի պահանջները չկատարվեն։

ՔՊ-ն զբաղվում է իր սիրելի գործող՝ՀՀ քաղաքացիներին մանիպուլացնելով և մոլորեցնելով՝դրան զուգահեռ ՔՊ-ականները դառնում են դոլարային միլիոնատերեր, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են։

Սահմանադրությունը փոխելով Փաշինյանը կատարելու է իր դաշնակից Ալիևի պահանջը, ինչպես նաև փորձելու է ամրապնդել սեփական իշխանությունը՝2026թ․-ին վերարտադրվելով ու ՔՊ-ականների հետ միասին մոտեցնելով «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծումը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն