Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին

Պետական դավաճանությանը հավասարազոր իշխանությունների անսկզբունքայնությունն ու կամքի բացակայությունը մեր երկիրը կրկին կանգնեցրել են պետականության և ինքնիշխանության կորստի եզրին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին, իսկ Սյունիքի գլխին կախված է օկուպացված լինելու վտանգը։ ՔՊ-ն զբաղված է փառատոններով ու հարստանալով, իսկ Փաշինյանը հեծանիվ  է վարում և բոլոր միջոցներով փորձում է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել 2026թ․-ին։

Փաշինյանը չունի հանրային աջակցություն՝նրա իշխանության պահապաններն են Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմն ու ՔՊ-ական խմբակը՝հավատարիմ ոստիկանությունով։

ՔՊ-ի քայլերի արդյունքում հայոց պետականությունը կանգնած է կործանման եզրին՝տնտեսությունն ու բանակը կազմաքանդված են, բանակում բարդակ է՝ամեն օր զինվորներ են զոհվում, ՀՀ արտաքին պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի շեմը, արտագաղթը ռեկորդներ է սահմանում։

Փաշինյանը հանուն սեփական աթոռի պատրաստ է կատարել իր դաշնակից Ալիևի և Էրդողանի բոլոր հրահանգները՝ՔՊ-ն ապացուցել է, որ հանուն փողի և իշխանության պատրաստ է սպասարկել թուրքական, ադրբեջանական, արևմտյան, հակառուսական ցանկացած օրակարգ։

Արևմուտքին ձեռնտու է Փաշինյանը՝հակառուսական օրակարգը կյանքի կոչելու համար, իսկ Անկարան և Բաքուն հենվելով Երևանում ՔՊ-ի վրա կառուցում են իրենց դարավոր երազանքը՝Մեծ Թուրանը։

ՔՊ-ականների համար թուրքը բարեկամ է, իսկ ՌԴ-ն և Իրանը՝թշնամի։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն