Պենտագոնը հայտարարել է, որ Իսրայելում կտեղակայի մեծ բարձրության հակահրթիռային պաշտպանության համակարգ և դրա անձնակազմը՝ ամերիկյան զինվորականներից:
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ցուցումով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է ցամաքային հակաօդային պաշտպանության մարտկոց (THAAD) տեղակայել Իսրայելում՝ ապրիլի 13-ին և հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի աննախադեպ հարձակումներից հետո Իսրայելի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերի հայտարարության մեջ։
Ամերիկյան զորքերը հազվադեպ են տեղակայվում Իսրայելի տարածքում, բայց սա հակահրթիռային պաշտպանության համակարգի կատավարման համար զինվորականների բնորոշ քանակն է:


































