Փաշինյանի օրոք հայոց բանակը կազմաքանդվում է

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Փաշինյանի օրոք հայոց բանակը կազմաքանդվում է՝հաճախակիացել են զոհերը բանակում, իսկ ՔՊ-ն ընդունակ չէ բանակում կարգ ու կանոն հաստատել, քանի որ նրանք չունեն դրա փորձն ու գիտելիքները։

Հայոց բանակը տասնամյակներով համարվել է Հարավային Կովկասում ամենամարտունակ բանակներից մեկը՝Ադրբեջանին սարսափի մեջ պահող գործոն, իսկ Փաշինյանի կառավարման արդյունքում բանակի ողնաշարը կոտրվեց և Ադրբեջանն օգտվելով այդ հանգամանքից օկուպացնում է ՀՀ սուվերեն տարածքները, սպառնում է Սյունիքին և ակտիվորեն զինվում է։

Փաշինյանը բանակը հզորացնելու փոխարեն հեծանիվ է վարում, մասնակցում է անիմաստ փառատոններին, ՔՊ-ն հարստանում է, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներներով արտագաղթում են, ինչը մեծ հարված է բանակի մարտունակությանն ու մոբռեզերվին։

Ադրբեջանն ակտիվորեն զինվում է՝գնում է արդի զինատեսակներ, արդիականացնում է խորհրդային զինատեսակներն ու մեծ զարկ է տվել ԱԹՍ-ների արտադրությանը։ Բոլորի համար հասկանալի է, որ Ալիևը գնում է նոր պատերազմի՝Սյունիքի համար, այլ ոչ թե խաղաղության, որ այդքան քարոզում են ՔՊ-ականներն ու նրանց սերտաճած փորձագետներն ու լրատվականները։

Իրանի դեմ հնարավոր մեծ պատերազմի պարագայում Ադրբեջանն օգտվելու է այդ հանգամանքից և «Զանգեզուրի միջանցքը» բացելու է զենքի ուժով, քանի որ այդ ժամանակ Իրանը չի ունենա ռեսուրսներ օգնելու ՀՀ-ին պաշտպանելու Սյունիքը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն