Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է բռնապետության բաստիոնի

Դատարաններն ու ոստիկանությունը սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել են պետական գաղափարախոսության աստիճանի։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Դատարաններն ու ոստիկանությունը սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։ Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում են նրանց դեմ շինծու գործեր հարուցելով՝այդ հանցավոր գործում հենվելով դատական և ուժային համակարգերի վրա։ ՔՊ-ի կոռուպցիայի վրա դատարաններն աչք են փակում, իսկ ընդդիմության դեմ հարուցվում են քրեական գործեր՝նրանց լռեցնելու և Փաշինյանի դեմ պայքարողների կամքը կոտրելու համար։ Ընդդիմության դեմ պայքարում ՔՊ-ն հենվում է իրենց թիմին հավատարիմ ոստիկանության վրա՝ՀՀ քաղաքացիներին ծեծելն ու նրանց դեմ լուսաձայնային նռնակներ օգտագործելը խրախուսելով պարգևավճարներով ու ոստիկանության աշխատավարձերը բարձրացնելով։ Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է «բռնապետության բաստիոնի», որտեղ ցանկացած ոք, ով հանդես է գալիս Փաշինյանին և թիմին քննադատող դիրքերից ընկնում է դատարաններ և նրանց դեմ շինծու քրեական գործեր են հարուցվում։ Այսպիսի ներքաղաքական իրավիճակով Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին մոլորեցնում է ԵՄ-ին անդամակցելու մասին հեքիաթներով։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն