Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է

Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի […]
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, փոխանցում է Ազատությունը: «Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի […]
Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է՝ 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի […]
Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։ Վթարի հետևանքով […]
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին. այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ-ի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։ «Սակայն այս պարագայում երկու կողմերի […]
Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 50-100 մետր։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ-ից: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։ «Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է՝ […]
Վաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել

Հունվարի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա տղամարդն իր բնակության վայրում ապօրինի պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ստուգման նպատակով նույն օրը ոստիկաններն այցելել են տղամարդուն։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ նկուղում ունի պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքներ և դրանք պատրաստելու համար պարագաներ, որոնք […]
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդ աստիճանի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի. այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ այս գիշեր սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կհանգեցնեն անտառային հրդեհների ավելի շատ տարածմանը: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքը զգալի վնաս է կրել։ «Մեր հրշեջ ու ոստիկանական […]
ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Հունվարի 9-12

ԵՄ և ԵԱՏՄ երկընտրանք Կառավարությունը քարոզչական նոր փուչիկ է փչում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը շեղել հիմնական հուզող հարցից՝ Ադրբեջանը կհարձակվի՞ Հայաստանի վրա։ Լավագույն շեղողը, բնականաբար, «գնում ենք Եվրոպա» քարոզչական մանյովրն է, որն էլ ազդարարվեց նրանով, որ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Ու ինչպես «վոժդն» ասաց, այնուամենայնիվ, սա դեռ ոչինչ չի […]
Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

ՔՊ-ն չի աշխատում, բայց շատ է ծախսում և լավ է ապրում

«Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»: Այդ մասին ՖԲ-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ն չի աշխատում, բայց շատ է ծախսում և լավ է ապրում։ Փաշինյանը տվել է իր և թիմի անհոգ կյանքի բանաձևը՝նրանք ոչինչ չեն անում ՀՀ-ի համար՝միայն հանձնում են Արցախը, ՀՀ սուվերեն տարածքները, նոր […]
Ալիևից նավթ ու գազ գնող Եվրոպան չի զսպելու Ադրբեջանի նոր հարձակումը

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Ալիևից նավթ ու գազ գնող Եվրոպան չի զսպելու Ադրբեջանի նոր հարձակումը։ Եվրոպան նավթագազային մեծ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ ԵՄ մի շարք երկրներ […]
Մոլդովայի ԱԳ նախարարն ասել է, որ այլևս չի մեկնաբանելու Զախարովայի հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ այլևս չի մեկնաբանի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, քանի որ վերջինս «չի ներկայացնում դիվանագիտությունը»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Զախարովան ի պատասխան ասել է, որ ներկայացնում է ճշմարտության վրա հիմնված դիվանագիտությունը: «Մոլդովայում տիրող իրավիճակի մասին ասված յուրաքանչյուր բառի հետևում կան թվեր, փաստեր, ուղիղ մեջբերումներ, Պոպշոյը […]
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, բայց սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա. նախարար

2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի հետ կապված խնդիրը Հայաստանում, 2024-ին դեպքեր չենք ունեցել, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով, իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։ «Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, […]
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Արևիկ Ավոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի […]
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և nւժի կիրառման սպшռնալիքներից. ԵՄ խոսնակ

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել […]
«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով․ Վահե Հովհաննիսյան

«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․ «Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել․ Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թույլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։ Հնարավոր չէ լավ ապրել, […]
Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ. միջազգայնագետ

Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ […]
Գերմանիայի ՊՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ բանակցելու ռազմական աջակցության տրամադրման շուրջ և քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախարարը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմական ոլորտում համագործակցության ընթացիկ հարցեր։
Ալիևից նավթ ու գազ գնող Եվրոպան չի զսպելու Ադրբեջանի նոր հարձակումը

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Ալիևից նավթ ու գազ գնող Եվրոպան չի զսպելու Ադրբեջանի նոր հարձակումը։ Եվրոպան նավթագազային մեծ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ ԵՄ մի շարք երկրներ […]