Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Պարսամյանը տեղափոխվել է նախ «Վանաձոր» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դպրոցը գերեզմանից 50 մետր ա հեռու «Հաղթանակում», մենք ադրբեջանցի չենք, հայ ենք, «դավադիտ» ենք եղել

Էս իշխանության համար հոգի տվեցինք, դրեցինք աթոռներին, իսկ այսօր նրանց ձեռքը տառապում ենք

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին