Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Ալիևից նավթ ու գազ գնող Եվրոպան չի զսպելու Ադրբեջանի նոր հարձակումը։ Եվրոպան նավթագազային մեծ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ ԵՄ մի շարք երկրներ նավթ ու գազ են գնում Ադրբեջանից՝Ադրբեջանին ընկալում են, որպես Տրանսկասպյան միջանցքի կարևոր տարր՝Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի էներգակիրներով հարուստ երկրներ դուրս գալու համար։
Բացի այդ, եթե Թրամփն ու Իսրայելը որոշեն ռազմական հարված հասցնել Իրանին, ապա Ադրբեջանի տարածքը հյուսիսից ամենահարմար պլացդարմն է ընդդեմ Իրանի՝Իրանական Ադրբեջանն օկուպացնելու և Բաքվին կցելու համար։
Արևմուտքի համար Հարավային Կովկասում Ադրբեջանը՝ռազմավարական գործընկեր է, իսկ Փաշինյանի օրոք ՀՀ-ն վերածվել է հակառուսական գործիքի։ Սակայն Պուտին-Թրամփ մոտակա հանդիպումից հետո տեղի է ունենալու աշխարհի նոր բաժանում և Հարավային Կովկասը կրկին անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի։
Փաշինյանն ու ՔՊ-ականներն այլևս չեն կարողանալու իրենց հակառուսականությունը վաճառել արտաքին քաղաքական շուկաներում՝ԱՄՆ-ին այլևս ՀՀ-ում անհրաժեշտ չի լինելու ՔՊ-ականների իշխանությունը։ Այդ պահից սկսած ՔՊ-ականները մեկ գիշերվա ընթացքում հակառուսականությունը հանուն իշխանության պահպանման վերածելու են ռուսամետության՝գովերգելով Կրեմլին և հայ-ռուսական կապերը։
Փաշինյանն ու թիմը չեն շարժվում հայկական ազգային, պետական շահերով՝նրանք շարժվում են օրվա օրակարգով՝եթե այսօր պետք է լինել ռուսամետ՝նրանք ռուսամետ են, իսկ մյուս օրը՝արևմտամետ։
ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի և դա կարող են կանխել ու Բաքվի նոր ագրեսիային դիմագրավել միայն պետականամետ և պրոֆեսիոնալ ուժերը։
Եթե Ադրբեջանի նոր հարձակման ժամանակ Երևանում իշխանության եղան ՔՊ-ականները, ապա Սյունիքը հանձնվելու է Բաքվին և ՔՊ-ն բավարարելու է Ալիևի բոլոր հակահայ պահանջները։