ՔՊ-ն չի աշխատում, բայց շատ է ծախսում և լավ է ապրում

 

«Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»: Այդ մասին ՖԲ-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ն չի աշխատում, բայց շատ է ծախսում և լավ է ապրում։ Փաշինյանը տվել է իր և թիմի անհոգ կյանքի բանաձևը՝նրանք ոչինչ չեն անում ՀՀ-ի համար՝միայն հանձնում են Արցախը, ՀՀ սուվերեն տարածքները, նոր հարկեր և տուրքեր է սահմանում ՀՀ հպարտ քաղաքացիների համար, սակայն ծախսում են, վայելում են կյանքը տարբեր երկրներում և ձեռք են բերում նորանոր անշարժ գույքեր։

ՀՀ քաղաքացիներն ապրում են աղքատության ճիրաններում, սակայն ՔՊ-ականներն ոչինչ չանելու դիմաց պարգևավճարներ են ստանում և շարունակում են նորանոր տուրքեր սահմանել ՀՀ քաղաքացիների համար։

Բյուջեն դատարկ է և ՔՊ-ականներն ամեն ինչ անում են այն լցնելու համար, որպեսզի այդ բյուջեից իրենց համար պարգևավճարներ դուրս գրեն։ ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են, իսկ ՔՊ-ականները հանգիստն են վայելում տաք ծովափերում։

Սա է նիկոլական Հայաստանը՝կեղծիքներ ամենուր և բոլոր ոլորտներում։ Փաշինյանի և թիմի բոլոր խոստումները սուտ էին՝Արցախը հանձնված է, թանկացումները նոր ռեկորդներ են սահմանում, ՀՀ-ից արտագաղթը միայն մեծացել է, իսկ արտաքին պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի շեմը։

ՔՊ-ի օրոք ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի սնանկություն, սակայն դա գործող իշխանություններին չի հետաքրքրում։

ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ քանի դեռ Երևանում իշխանության են ՔՊ-ականները՝Ադրբեջանը ՀՀ-ից հողեր է գրավելու, իսկ տնտեսությունը վերածվելու է փլատակների։

ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնել, որպեսզի օր առաջ հեռացվի թրքամետ իշխանությունն ու ՀՀ-ն շանս ստանա դիմագրավել սպասվող ադրբեջանական նոր հարձակմանը:

Սեդա Գևորգյան

 

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին

Եկեք գնանք մեր շտաբում վարչապետի, քաղաքապետի թեկնածու ունենք. 4-րդ գյուղի բնակիչներ

Չէ բերման չենք ենթարկում, արի. ոստիկանը՝ բնակչին