Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդ աստիճանի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին,  արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի. այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նա ասել է, որ այս գիշեր սպասվում են  ուժեղ քամիներ, որոնք կհանգեցնեն անտառային հրդեհների ավելի շատ տարածմանը: Քաղաքապետի խոսքով՝  քաղաքը զգալի վնաս է կրել։

«Մեր հրշեջ ու ոստիկանական ստորաբաժանումները միանգամայն հագեցված են լրացուցիչ ուժերով և ռեսուրսներով և պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը։

Հարավային Կալիֆոռնիայում հունվարի սկզբից շարունակվող հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն