«Համահայկական ճակատ» Շարժումը հայտարարություն է տարածել

2025թ. մարտի 26-ին կայացած «Համահայկական ազգային միասնության խորհուրի» վարչության 4-րդ նիստը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանի նախաձեռնությամբ ընդունեց հետևյալ հայտարարությունը. 2025 թ․ մարտի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու և Գյումրիի քաղաքապետի ընտրությունները։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և Ձեր ձայն է տալ ընդդիմադիր […]
Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը

Դա նրա իրավասությունը չէ. չեմ էլ ուզում քննարկել Սիմոնյանի ասածը. Զախարովան` Ալեն Սիմոնյանի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե երկիրը չի նախատեսում վերադառնալ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի և Ռուսաստանի հետ փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ ձևաչափին: «Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակումը վստահվել է փոխվարչապետներին, Հայաստանում այդ հարցով զբաղվում […]
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Տարոն Մարգարյանը զրկվել է պատգամավորի անձեռնմխելիությունից՝ 67 կողմ ձայնով, Հովիկ Աղազարյանը զրկվել է անձեռմխելիությունից՝ 65 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման:
Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք. հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան

Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին, կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկեն, բայց ես վստահ եմ՝ գյումրեցին իրենց պատասխանը տալու է»,- ասաց […]
Տրանսպորտից առանց վճարելու օգտվողները կպատժվեն

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից […]
Հրաժարվում եմ մրցանակից, այն իմ արժեքները չի արտացոլում. Ռեժիսյոր

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրաժարվում է 2018 թվականին Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իր մրցանակից։ Այս մասին ռեժիսորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Թատրոնի միջազգային օրը՝ լռության և ամոթի օր Հայաստանում Այսօր, մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում այս օրը […]
ՌԴ ԶՈւ-ն խոցել է ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքը, Ուկրաինայի ԶՈւ մատակարարման բազան

ՌԴ ՊՆ Ռուսական զորքերը խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկության շենքեր, հարվածային ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր, Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման բազան, ռեակտիվ արկերի և զինամթերքի պահեստներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի […]
Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ […]
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որոնք գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։ Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինային «արդար և […]
Միացյալ Թագավորությունը կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության […]
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին

Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող […]
Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում

Թշնամին ավելի լավ վրեժ չէր կարող լուծել, քան այս ձևն ու բովանդակությունը. պատմաբան

Հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց ի՜նչ նողկալի է ծուռ հայելիների այն տարածքը (ոչ թե պետությունը, քանի որ նա խաղի կանոներ ունի, կամ երկիրը, որը համակեցության օրենքներից զուրկ չէ) որում զգլխիչ պարտություն կրած ղեկապետը, որը թշնամուց ծնկած խնայել է աղերսում, պետության, երկրի, ժողովրդի, ժառանգության ուրացման, պատմության կեղծման հաշվին և այդքանից հետո […]
Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ. Թաթոյան

Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը: «Ռուբեն Մխիթարյանի […]
Ընդդիմության հաղթանակը առաջիկա ընտրություններին անխուսափելի է. Վանեցյան

Այս պահին հետևում եմ Գյումրիում ՔՊ ջղաձգումներին: Մեղք եք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Ընդդիմության հաղթանակը առաջիկա ընտրություններին անխուսափելի է: Հանգիստ նստեք տեղներդ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների Գյումրիի գրասենյակներում: Ավելի ուշ, Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվել […]
Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու […]
Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար. Միրզոյան

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար: Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և […]
Այո, Փաշինյանի բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով

«Ես գնահատականը դեռ 2021 թվականին եմ տվել, երբ բանավիճելու առաջարկ կար։ Ասել եմ՝ թող ինքը որեւէ կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, դրանից հետո նոր քննարկենք՝ իր հետ ընդհանրապես արժե՞ բանավիճել, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին երեք նախագահների […]
Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե» դիտորդական առաքելություն հետ համատեղ տարածել են Գյումրիում տեղի ունեցող խուզարկությունների վերաբերյալ հայտարարություն․ «Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով: Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից: «Իմ հզոր […]
Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ղազախական ծառայությունը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժամարտ Տոկաևը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման […]
Շատ ծիծաղելի է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, զարմանալի չէ, 7 տարի է այդ միջավայրում ենք ապրում. Մխիթարյան

Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի` շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը, բացարձակ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունենում, հող են նախապատրաստում իրենց թեկնածուին այսօրվա դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների շտաբերում իրականացվող խուզարկություններին: «Շատ ծիծաղելի է, որ ժողովրդավարության […]
ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է

ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-այակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ […]
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում էին՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլը ընտրություն չի կեղծի». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում էին՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլը ընտրություն չի կեղծի». Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Գյումրիում։ Մինչև ընտրարշավը՝ այլանդակ հարձակում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի վրա։ Ընտրարշավի ընթացքում՝ անհասկանալի իրավական գործընթաց ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Այսօր՝ լայնածավալ ոստիկանա-քննչական հարձակում ընդդիմադիր թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի […]
ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել.ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մարտի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել […]
Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր […]
Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. Փաստաբան

Գյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու […]
ԱԺ օթյակները կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելն անօրինական էր. Թաթոյան

Ազգային ժողովում լրագրողների ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում: Այս մասին իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաեւ նշել է. «Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ […]
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նա ընդգծել է, որ եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը։ Երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության […]
Ի՞նչ պիտի մտածի Հայաստանի քաղաքացին իր երկրի առաջին դեմքի մասին, որը ոչ մի պատասխան չի կարողացել տալ իր հասցեին ամենավերջին կեղտոտ բառերն օգտագործած Ալիևին. Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը . Ի՞նչ պիտի մտածի Հայաստանի քաղաքացին իր երկրի առաջին դեմքի մասին, որը ոչ մի պատասխան չի կարողացել տալ իր հասցեին ամենավերջին կեղտոտ բառերն օգտագործած Ալիևին, բայց փոխարենը «ասլան կտրած» հոխորտում է Հայաստանի նախկին նախագահների վրա։ Պատասխանը գոնե ինձ համար պարզ է. Նախանձ կա։ Զազրելի մի նախանձ նախկին նախագահների […]
Առանց ասելու էլ տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր պահանջները մեկ առ մեկ…. ավելի ճիշտ՝ հատիկ առ հատիկ կատարում է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններին, ասել է. «Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ ինքը պատրաստ է միակողմանի կերպով ստորագրել պայմանագիրը»։ «ՉԻ». Ինչի պարտադի՞ր է ասեր, որ բոլորի համար պարզ դառնար, թե ինչ և ինչպես է ստորագրելու: Առանց ասելու էլ տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր պահանջները մեկ առ մեկ…. […]
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից՝ լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։ Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը […]