Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար. Միրզոյան

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.

Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար:

Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաջողություններ: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար:

Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ողջ շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն