Թշնամին ավելի լավ վրեժ չէր կարող լուծել, քան այս ձևն ու բովանդակությունը. պատմաբան

Հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բայց ի՜նչ նողկալի է ծուռ հայելիների այն տարածքը (ոչ թե պետությունը, քանի որ նա խաղի կանոներ ունի, կամ երկիրը, որը համակեցության օրենքներից զուրկ չէ) որում զգլխիչ պարտություն կրած ղեկապետը, որը թշնամուց ծնկած խնայել է աղերսում, պետության, երկրի, ժողովրդի, ժառանգության ուրացման, պատմության կեղծման հաշվին և այդքանից հետո ոչինչ չի ստանում, համապետական համար մեկ ամբիոնից անմակարդակագույն լեքսիկոնով խոսում է հաղթանակած նախագահին և հաղթանակի կարևորագույն դերակատարներին պատերով տալու մասին՝ նրանց, ովքեր պարտության են մատնել թշնամական այն ընտանիքին և պետությանը, ում առաջ կարծես թե մշտապես պարտված է քպապետը, իր իսկ քաղդաստան և իրենց պատճառով՝ Հայաստանը։

 

Թողնենք, թե հետո ով ինչ արեց, կամ ում ոնց ենք վերաբերվում` կենտրոնանանք հաղթանակի և պարտության գործիչների վրա։

 

Թշնամին ավելի լավ վրեժ չէր կարող լուծել, քան այս ձևն ու բովանդակությունը։ Սա ավելին է, քան 2020թ. պարտությունը։

 

Բայց այս վարքագիծը ոչ թե վստահության, այլ խուճապի արդյունք է առ այն, որ հաշվարկը սխալ աշխատեց. Թուրքիան ՀՀ վերնախավին չի տալիս այն լծակը, որը կբաժաներ ադրբեջանական պահանջատիրությունից լույֆտ կտար մնալու որպես ֆինտարածք։ Հակառակը, ի հեճուկս հայկական ապարդյուն ջանքերի, նա ողջունում է ազերիների քաղաքականությունը, որը շվաբրայինից բացի հոմանիշային անուններ ունի, բայց ուրիշ կոչումներ չունի»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն